Թեստ. արդյոք իսկական հայ եք դուք, ստուգեք ձեր գիտելիքները այս թեստի միջոցով

Հայաստանը հինավուրց երկիր է և իր գոյության ընթացքում հայ ժողովուրդը անցել է տարբեր ժամանակաշրջաններ և մինչև քրիստոնեության ընդունումը երկրում հիմնական կրոնը եղել է հեթանոսությունը: Եվ այսօր մեզ հասել են մեր պատմության բազմաթիվ մասինկներ, այդ թվում՝ Գառնիի հեթանոսական տաճարը:
Ըստ պատմաբանների Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ Առաջին թագավորի կողմից, որը թագավորել է առաջին դարի երկրորդ հատվածում: Ըստ Գառնի գյուղում հայտնաբերված սեպագրի հետագայում տաճարը գրավել է Արգիշտի թագավորը VIII-րդ դարի առաջին հատվածում: Այնուհետև Արգիշտին հավաքում է աշխատուժ և կառուցում է Էրեբունի ամրոցը, որը սկսեց զարգանալ և հետագայում դարձավ մայրաքաղաք՝ ժամանակակից Երևանը: 3-րդ դարից մինչև 4-րդը տաճարը ծառայել է, որպես թագավորական ամառանոց, քանի որ դրա անառիկությունը հրապուրիչ էր թագավորների և բնակչությանը համար: