Իրանի ԱԳ նախարարն առաջարկել է իսրայելցիներին տեղափոխել Գրենլանդիա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Sky News-ին տված հարցազրույցում արձագանքել է ԱՄՆ նախագահ Թրամփի առաջարկի` Գազայի բնակիչների մասին առաջարկին։
Իրանցի դիվանագետն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա։
«Իմ առաջարկն այլ է: Պաղեստինցիների փոխարեն թող փորձեն արտաքսել իսրայելցիներին, տանեն Գրենլանդիա: Այդ կերպ նրանք կարող են մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել»,- ասել է Արաղչին։
Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ հնարավոր է համարում արաբական երկրներում վերաբնակեցնել Գազայի հատվածի այն բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց տներն Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով։