Ինչ արել եմ, լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել․ Նարեկ Մալյան

Ինչ արել եմ, լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել․ Նարեկ Մալյան

 Անկեղծ ասած, վերջին խոսքը մի տեսակ տխուր է հնչում, տպավորթություն է, որ վերջին խոսքից հետո մարդը հանձնվում է և այլևս չի խոսելու, ես ուրախ մարդ եմ և լռելու, կամ հանձնվելու միտք չունեմ։ Այս մասին այսօր դատական նիստի ընթացքում ասաց հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանը

։ Նշենք, որ Մալյանի մեղադրանքը 2021 թվականին փետրվարի 20-ին «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումն Ազատության հրապարակում բեմադրելն է, որը համարվել է որպես բռնության կոչ։

«Ինչ արել եմ, լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել, եթե ժամանակը հետ պտտեի, էլի նույնը կանեի, այսինքն զղջման մասին խոսք չկա»,-ասաց նա և տեղի ունեցածը համարեց տափակագույն պրոցես։

Մալյանը նշեց, որ ներկայացումը չհաջողվեց բեմադրել, քանի որ նրան առևանգեցին, իր ազատ արձակվելուց հետո որոշել էր նորից ներկայացումը բեմադրել, և այն ներկայացնելուց հետո իր նկատմամբ գործ հարուցվեց։ «Ինձ հաջողվեց ներկայացնել այս իշխանության ամենամեծ վախը»,-ասաց նա։ Դատական նիստն ավարտվեց և որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17։30-ին։

Մանրամասները՝ տեսանյութում