Սպասվում է նաև կարճատև անձրև․ եղանակն այս օրերին

Սպասվում է նաև կարճատև անձրև․ եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.03 -01.04.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը նաև ամպրոպ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքի մարտի 28-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      24.0°C (2001թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            -6.9°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       8.1°C