Տղամարդը նոր հոբբիի շնորհիվ նիհարել է 69 կիլոգրամով

Տղամարդը նոր հոբբիի շնորհիվ նիհարել է 69 կիլոգրամով

Մեծ Բրիտանիայի բնակիչը 11 ամսում նիհարել է 69 կիլոգրամով ի շնորհիվ նոր հոբբիի։ Հայտնել է Gloucestershire Live-ը։

32-ամյա Դենիել Մորիսն ուսանողական տարիներին կշռել է 169 կիլոգրամ։ Նա դժվարությամբ էր կատարել առօրյա գործերը, չէր կարողացել աստիճաններով բարձրանալ առանց շնչահեղձության, անընդհատ անհանգիստ ու ընկճված էր։ Ամեն ինչ փոխվել է համալսարանում ուսանելու վերջին տարում։

Ավարտելուց հետո նա ընկերների հետ պայմանավորվել է մեկնել Ամերիկա ճամփորդության ու որոշել է նիհարել մինչ ճամփորդությունը։ «Ուզում էի հնարավորինս լավ զգալ ու չդանդաղեցնել ընկերներիս, քանի որ շատ հետաքրքիր իրադարձություններ էինք պլանավորել»,- ասել է նա։

Մորիսը ոճորել է նիհարել և սկսել աշխատել:

Տղամարդը սկսել է զբոսանքներից, 15 րոպեանոց հեծանիվով և ուժային վարժություններից։ Ժամանակի ընթացքում բրիտանացին ավելի դիմացկուն է դարձել, իսկ նրա մկաններն ամրացել են, և կարողացել է երկար տարածություններ վազել: Շուտով վազքը տղամարդու համար դարձել է նոր հոբբի, և նա սկսել է մասնակցել մարաթոնների։ Ապրիլին նա մեծամասշտաբ մրցավազքի է մասնակցելու Մեծ Մանչեսթերում։

Ակտիվ ապրելակերպի շնորհիվ Մորիսին հաջողվել է ազատվել 69 կիլոգրամից։ Նա շարունակում է սպորտով զբաղվել և հույս ունի իր օրինակով հնարավորինս շատ մարդկանց ոգևորել։