Սերտացնում ենք մեր հարաբերությունները ԱՄՆ, ԵՄ հետ․ Միրզոյան

«Նախօրեին կարևոր հանդիպում տեղի ունեցավ Բրյուսելում։ Երբևէ այսպիսի ձևաչափով՝ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպում չէր եղել, համենայն դեպս ՀՀ-ի հետ հարաբերությունների առումով»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ մի քանի ուղղություններ են նշվում, որոնք մեզ համար չափազանց կարևոր են՝ սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից։
«Սա կարևոր քաղաքական հայտարարություն էր, որի կարիքն իսկապես այսօր ունենք։ Սա ոչ սկիզբն էր, ոչ էլ ամենևին ավարտը, հանգրվաններից մեկը, կարևոր գործընթացի մաս։ Սերտացնում ենք մեր հարաբերությունները ԱՄՆ, ԵՄ հետ»,- ընգծել է նա։