Ինչից է պետք խուսափել և ինչը հաջողություն կբերի. հուլիսի 15-ից 21-ն ընկած շաբաթվա լուսնային օրացույց

Ինչից է պետք խուսափել և ինչը հաջողություն կբերի. հուլիսի 15-ից 21-ն ընկած շաբաթվա լուսնային օրացույց

Լուսնի փուլ: Երկրորդ քառորդ, աճող լուսին

Օրվա առանձնահատկությունները. Վախենալ պետք չէ, սակայն մոտենում է լուսնային ցիկլի ամենաանբարենպաստ օրերից մեկը։ Այն կապված է գայթակղության, պատրանքների, խաբեությունների և (հիշենք մեծ Շեքսպիրին) թունավորման շրջանի հետ։

Ազդեցությունը անհատականության վրա. Հնարավոր է, որ այսօր ձեզ այցելեն անհանգիստ զգացմունքներ, վախեր և մութ մտքեր: Անգամ կարող է ի հայտ գալ ինքնագնահատականի բարձրացում։ Ամեն դեպքում, աշխատեք խուսափել սրանից, այլապես ձեր հպարտության համար պատժվելու հնարավորություն կա։ Նկատվել է, որ այսօր մարդկանց մեծ մասը հակված է կոնֆլիկտների, արդարացնում է սեփական սխալները և իր սխալների համար պատասխանատվությունը գցում ուրիշների ուսերին:

Բիզնես և փող. Այսօր աշխատանքում կարող են բարդություններ լինել. Գիտակցաբար խուսափեք սթրեսային իրավիճակներից՝ հնարավորինս պարզեցնելով ձեր աշխատանքը: 

Հարաբերություններ. Ենթադրվում է, որ այսօր շատ անպատշաճ օր է ամեն ինչ կարգավորելու համար: Հնարավոր է, որ դուք դժգոհություն եք կուտակել շրջապատի մարդկանցից, սակայն այս օրը նրանց հետ կոնֆլիկտի մեջ մտնելը վտանգավոր է երկու կողմերի համար։ Հակառակ սեռի հետ ռոմանտիկ ժամադրությունը շատ տեղին է և օգտակար։

Ամուսնություն. Համարվում է, որ օրն ընդհանուր առմամբ աններդաշնակ է և հարմար չէ ամուսնության համար:

Զգուշացումներ. Զգուշացեք կաթը թափելուց, դա լավ չէ: Ավելի հազվադեպ նայեք հայելու մեջ: Պատահական չէ, որ հենց այս օրը ծնվեց կոտրված հայելիների նշանը: