Վալենտինի օրը գրկեք կովերին

Վալենտինի օրը գրկեք կովերին

Հնդկաստանի կառավարությունը խնդրել է իր քաղաքացիներին Վալենտինի օրը գրկել կովերին, գրում է HuffPost-ը, փոխանցում է gazeta.ru-ն։ Իշխանությունների կարծիքով՝ դա կօգնի առաջ մղել հինդուական արժեքները։

Նախաձեռնության հեղինակը Հնդկաստանի Կենդանիների բարեկեցության պետական ​​դեպարտամենտն է։ Պաշտոնյաների կարծիքով՝ կովերին գրկելը կբերի էմոցիոնալ հարստություն և կավելացնի ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ երջանկությունը բնակչության շրջանում։ Այն հնդիկները, ովքեր կովերին որպես սուրբ կենդանիներ են երկրպագում, գոհ են այս առաջարկից:

Վերջին տարիներին Վալենտինի օր հինդուիստները ներխուժել են հնդկական քաղաքների թեմատիկ խանութներ՝ այրելով բացիկներն ու նվերները, իսկ զույգերին վռնդել են ռեստորաններից: Ակտիվիստների կարծիքով՝ այս տոնը փչացնում է հասարակությանը և հակասում է հնդկական ավանդական արժեքներին։