Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին շփվում են

Կարծես թե Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի միջեւ սառույցը սկսել է փոքր-ինչ հալվել՝ նախկին ամուսիններին նկատել են միասին։ Եվ ոչ թե ինչպես նախկինում, երբ նրանք ընդհանրապես չէին խոսում եւ անտեսում էին միմյանց, այլ ճիշտ հակառակը՝ TMZ պապարացիները տեսանկարահանել էին նրանց զրուցելիս:
Նրանք ներկա են գտնվել իրենց որդու՝ Սեյնթի խաղին եւ բավականին «շատախոս էին» թվում՝ հաշվի առնելով, որ նրանք նախկինում միմյանց տեսել էին միայն իրենց երեխաների միջոցառումներին եւ նույնիսկ չէին էլ նայում միմյանց:
Այս անգամ Քիմը երջանիկ տեսք ուներ Քանյեի հետ խոսելիս։ Լուսանկարներում չի երեւում նախկին ամուսինների միջեւ լարվածություն։
Լուսանկարները՝ TMZ
NEWS.am STYLE