Բուլղարիան «անցանկալի անձ» կհայտարարի Ռուսաստանի Դաշնությունից մի քանի դիվանագետների․ Sofia Globe

Բուլղարիան «անցանկալի անձ» կհայտարարի Ռուսաստանի Դաշնությունից մի քանի դիվանագետների․ Sofia Globe

Բուլղարիան «անցանկալի անձ» կհայտարարի Ռուսաստանի Դաշնությունից մի քանի դիվանագետների։ Այս մասին հայտնել է Sofia Globe-ը՝ հղում անելով Ազգային անվտանգության պետական ​​գործակալության (DANS) ղեկավար Պլամեն Տոնչեւին։

Բուլղարիայի դատախազության ներկայացուցիչը բացատրել է, որ այդ անձինք ռուսական կողմին տեղեկություն են փոխանցել «հատուկ տեխնիկական միջոցներով»։

Գերատեսչության ներկայացուցչի ելույթից հետո Տոնչեւը մանրամասնել է, որ նշված աշխատակիցներից մեկը ղեկավարել է կազմակերպության դեպարտամենտը, իսկ մյուսը՝ բաժինը։ Նրանք Ազգային անվտանգության պետական ​​գործակալությունում աշխատել են ավելի քան հինգ տարի: Աշխատակիցներին ազատել են աշխատանքից, նրանց նաեւ արգելել են մուտք գործել DANS-ի շենք: Գործակալությունը ծառայողական քննություն է իրականացնում։

Բուլղարիայի ԱԳՆ-ն դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել։