Բժիշկը զգուշացրել է դատարկ ստամոքսին թեյ խմելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է դատարկ ստամոքսին թեյ խմելու վտանգների մասին

Սև և կանաչ թեյերը, հատկապես թունդ, կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, ուստի դրանք չպետք է խմել դատարկ ստամոքսին։ Այս մասին RIAMO-ի հետ զրույցում զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։

«Թեյը, հատկապես կոֆեին պարունակող թեյերը, կարող են նաև խթանել թթվայնության արտադրությունը, ինչը անցանկալի է զգայուն ստամոքսի համար։ Խորհուրդ է տրվում թեյ խմել ուտելուց հետո՝ մարսողական համակարգի բացասական ռեակցիաների ռիսկը նվազագույնի հասցնելու համար»,- ասել է մասնագետը։

Նա խորհուրդ է տվել հատկապես զգույշ լինել նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար նախատեսված թեյերից, քանի որ դրանք պարունակում են ստամոքսի ագրեսիվ դեղաբույսեր կամ էկստրակտներ։