Մեքսիկայում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 29-ի

Մեքսիկայում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 29-ի

Առնվազն 29 մարդ է զոհվել Մեքսիկայի Օախակա նահանգում ավտոբուսի ձորը ընկնելու հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է շրջանի ՆԳՆ-ն։

«Ցավոք, այսօր առավոտյան Մագդալենա Պենյասկոյի [քաղաքում] ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թիվը հասել է 29-ի, թվերը հաստատվել են պետական ​​դատախազության կողմից»,- ասվում է նախարարության Twitter-ում։

Իշխանությունների տվյալներով՝ 19 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, վնասվածքների լրջության պատճառով 5 տուժած տեղափոխվել է մայրաքաղաք։

Ավելի վաղ հաղորդվում էր 26 զոհի մասին։ El Universal թերթի փոխանցմամբ՝ ավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից։ Նախնական տվյալներով՝ վարորդը անսարք արգելակների պատճառով կորցրել է անկյան կառավարումը։