Չինաստանում նոր ամենահարուստ մարդ կա

TikTok-ի սեփականատեր «ByteDance» ընկերության հիմնադիր, ձեռնարկատեր Չժան Յիմինգն առաջին անգամ դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Նրա կարողությունը գնահատվել է 57,5 միլիարդ դոլար։ Այդպիսով Չժան Յիմինգը շրջանցել է «Tencent Holdings» տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Պոնի Մային՝ $56,6 մլրդ կապիտալով, և շշալցված ջուր և զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Nongfu Spring ընկերության ղեկավար Ժոնգ Շանշանին։ Վերջինիս կարողությունը կազմում է 54,1 մլրդ դոլար։