Աֆրոամերիկացու սպանության հերթական դեպքը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում

Աֆրոամերիկացու սպանության հերթական դեպքը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում

ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Ռափիդս քաղաքում ցույցեր են անցկացվել ոստիկանական տեսանյութի հրապարակումից հետո, որում սպան փաստաթղթային անճշտության հայտնաբերումից հետո, չկարողանալով ձերբակալել փախուստի փորձ կատարած սևամորթ վարորդին, կրակել է նրա գլխին։ Դեպքը տեղի է ունեցել դեռևս ապրիլի 4-ին, սակայն լայն արձագանք ստացել միայն հիմա՝ տեսանյութի հանրայնացումից հետո։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպի զոհն է դարձել ծագումով Կոնգոյից, 26-ամյա Պատրիկ Լիոյան։ Նրա հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկանին։ Վերջինս ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից։