Ո՞վ է ֆիքսել, որ լայն էր մեր ժպիտը․ Անդրանիկ Քոչարյան

Չհասկացա՝ ժպիտի լայն կամ ոչ լայն լինելն ով է ֆիքսել, չգիտեմ՝ որտեղից է նկարել ձեր գործընկերը, կարող է մոտենար՝ հարցներ, թե ինչու ենք ժպտում, գուցե ինքն էլ ժպտար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իր, Սամվել Բաբայանի և Գուրգեն Արսենյանի երևանյան զբոսանքին։ 

Հարցին, թե արդյո՞ք ինքը Սամվել Բաբայանի միջոցով պառակտումներ չի հրահրում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ իհարկե ոչ։

Մեկ այլ հարցի, թե ինչ են իրենք ուզում Արցախի իշխանություններից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․

«Ուզում ենք, որ Արցախի իշխանությունները պատասխանեն հարցերին, որոնց սպասում են արցախցիները։ Այդ իշխանությունները մի օր ասում են ՝ ստորագրել ենք, մի օր ասում են՝ չենք ստորագրել, հետո ասում են՝ այս պաշտոնյաները պիտի մնան, այս պաշտոնյաները չպիտի մնան։ Մեկ էլ ասում է՝ պիտի գլուխ ջարդենք։ Ես էլ ասում եմ՝ գլուխ ջարդելու համար չեք, Ձեզ 22 հոգով նախագահ են ընտրել, որ գլուխ փրկեք»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Սամվել Բաբայանին՝ նա նկատեց՝ անհայտ մարդ չէ։ 

«Երբ նա ղեկավարում էր իննսունականների ռազմական գործողությունները, ոչ ոք չէր ասում Սյամո։ Հիմա, երբ նա ասում է՝ կային լուծումներ, ինքն ուներ ծրագիր, որը, պարզվում է, լայն քննարկվել է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։