TikTok-ի ամերիկյան հատվածի վաճառքի գործարքը կավարտվի մինչև ապրիլի 5-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ TikTok-ի ամերիկյան հատվածի վաճառքի գործարքը կավարտվի մինչև ապրիլի 5-ը: Առանցքային գնորդներն են՝ Blackstone, Microsoft, Oracle և Իլոն Մասկ:
«Մենք շատ պոտենցիալ գնորդներ ունենք», - ասել է Թրամփը կիրակի ուշ երեկոյան «Air Force One» ինքնաթիռում լրագրողներին: «TikTok-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Ես կցանկանայի, որ Tiktok-ը գոյատևեր»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
2024 թվականի ապրիլին Ջո Բայդենը ստորագրել էր TikTok-ի արգելափակման մասին օրենքը։ Այն պետք է արգելափակվեր, եթե չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է սոցիալական ցանցը, չվաճառեր իր բիզնեսը երկրում մինչև 2025 թվականի հունվարի 19-ը: