Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները. վաղը կսկսվեն ցույցեր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Նա հայտարարեց դրանց «տոտալ կեղծումը» և կոչ արեց բնակչությանը չճանաչել քվեարկության արդյունքները։
Զուրաբիշվիլին հայտարարել է նաեւ հոկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ անցկացվելիք բողոքի ցույցի մասին։