Աշակերտուհին վնասել է գլուխը «Սատանայի ժամանակը» քվեսթի ժամանակ (լուսանկարներ)

Աշակերտուհին վնասել է գլուխը «Սատանայի ժամանակը» քվեսթի ժամանակ (լուսանկարներ)

Մոսկվայում աշակերտուհին վնասել է գլուխը «Սատանայի ժամանակը» քվեսթի ժամանակ։ Նա վախից վազել է պատից դուրս ցցված երկաթե կցամասերի վրա: Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

8-րդ դասարանի աշակերտուհին քվեսթին եկել էր իր ընկերների հետ։ 

Ինչ-որ պահի 14-ամյա աշակերտուհին առաջադրանք կատարելիս հանկարծակի վեր է թռել անկողնուց և բախվել կցամասերին։

Աշակերտուհին անցել էր քվեսթը մինչև վերջ, և միայն տանն է ասել մորը, որ վնասել է գլուխը։ Նա հոսպիտալացվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։ Ոստիկանությունը ստուգում է քվեսթի կազմակերպիչներին։