Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Ռուբեն Մելիքյան

Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Ռուբեն Մելիքյան

Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝

1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».

2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.

3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,- գրել է նա: