Ջո Բայդենն ընկել է հեծանիվից (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեծանվարշավի ժամանակ ընկել է հեծանիվից. այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Կադրերում երևում է, որ Բայդենը մի խումբ մարդկանց հետ հեծանիվ է քշում, իսկ մոտակայքում կանգնած են լրագրողները։ Ընկնելուց քիչ առաջ քաղաքական գործիչը մեքենայով մոտեցել է լրագրողներին՝ բարևելու և ձեռքով է արել նրանց։
Ընկնելուց հետո ամերիկացի առաջնորդն ասել է, որ իրեն լավ է զգում և անվնաս է։
Հունիսի 17-ին Բայդեն զույգը նշել է ամուսնության 45-ամյակը։