Երևանի ու Բաքվի հակասության պատճառով Կովկասում լարվածությունը պահպանվում է

Երևանի ու Բաքվի հակասության պատճառով Կովկասում լարվածությունը պահպանվում է

Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակ հակասությունների պատճառով։ 

Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառմանը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տասմագամբետովը նաև նշել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում աճում է ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման սպառնալիքը ՀԱՊԿ անդամ երկրների տարածք։