Մենչի դուստրն ավտովթարի պատճառով վնասել է ձեռքը (լուսանկար)

Մենչի դուստրն ավտովթարի պատճառով վնասել է ձեռքը (լուսանկար)

Ամերիկաբնակ դերասան Արմեն Պետրոսյանի` Մենչի դուստր Էլինան, իրավտոմեքենայով վթարի է ենթարկվել: 

Նա վթարի մասին հետևյալն էր գրել. «Շնորհակալ եմ Տեր Աստված, ինձ հետ ամեն բան նորմալ է: Շնորհակալ եմ բոլոր հետաքրքրվողներին»:

Էլինան նշել էր, որ տևական ժամանակ իր էջում լռություն կլինի, սակայն նա կրկին հարց ու պատասխանի է մասնակցել իր ինստագրամյան էջում, որտեղ ցույց է տվել, թե ինչ տեսք ունի իր ճկույթը`վթարի հետևանքով: