Ի՞նչ անել, եթե տղամարդը դավաճանել է
Համաձայն հետազոտությունների, ամուսնացած տղամարդկանց 60% դեմ չէին լինի «ձախ գնալ»:
Հարց է ծագում, ի՞նչ անել, եթե տղամարդը դավաճանել է:
Այս հարցը շատ արդիական է յուրաքանչյուր ամուսնացած կնոջ համար:
Եթե այնպես է ստացվել, որ դուք հայտնվել եք այդպիսի իրավիճակում, ապա պետք է իմանաք, որ միակը չեք և մինչ որոշում ընդունելը կարդացեք հոգեբանի ստորև բերված խորհուրդները:
Եվ այսպես, որոշեք՝ պե՞տք է արդյոք այդ տղամարդը ձեզ, թե ոչ, ավելի ճիշտ՝ կարո՞ղ եք նրան ներել, թ՞ե ոչ:
Կա երկու տարբերակ․
1. Ամուսինը դավաճանել է, և դուք որոշել եք նրան ներել > Ջուլիետտա Մանուկյան: Այդ որոշումն ընդունելուց հետո, դուք պետք է մտածեք, կարո՞ղ եք արդյոք չհիշացնել այդ մասին նրան մնացած կյանքի ընթացքում: Եթե մտածում եք, որ ոչ, ապա կյանքը կփչանա և ձեր, և նրա համար: Պետք չէ անընդհատ հարաբերություններ պարզել, դրա փոխարեն ցույց տվեք, որ ունեք գործողությունների ծրագիր․ թող նա մի քիչ անհանգստանա: Եղեք ընկերական և հանգիստ:
Եթե ներել եք, մի մերժեք ինտիմ հարաբերություններ ունենալ նրա հետ որպես պատիժ, հակառակ դեպքում նա նորից կգնա ձեր մրցակցուհու մոտ:
Եթե տեսնում եք, որ ամուսինը փորձում է իր մեղքը քավել, թույլ տվեք դա անի: Պետք չէ հրաժարվել նվերներից: Ժպտացեք մարդկանց մոտ, որքան էլ վատ չզգաք ձեզ: Անպայման հետևեք ձեզ, ձեր արտաքինին:
2. Ամուսինը դավաճանել է, դուք որոշել եք նրան չներել
Այս դեպքում միակ ճիշտ ելքը բաժանումն է: Շատ տղամարդկանց դա վախեցնում է և, այդ խոսքերը լսելով, նրանք սկսում են ձեզ համոզել մնալ, ներողություն են խնդրում:
Մի վստահեք խոսքերին, ավելի լավ է հետևեք գործողություններին, որոնք նա անում է, որ ձեզ չկորցնի: Այնուհետև որոշում կայացրեք:
Մի վախեցեք բաժանումից, դա կյանքի վերջը չէ, այլ սկիզբ, և շատ հնարավոր է՝ ավելի երջանիկ կյանքի: