ԱՄՆ-ը հրաժարվում է ռուսական նավթը փոխարինել իրանականով

ԱՄՆ-ը հրաժարվում է ռուսական նավթը փոխարինել իրանականով

ԱՄՆ-ը հրաժարվում է փոխարինել ռուսական նավթի մատակարարումներն իրանական նավթով՝ Ռուսաստանից էներգակիրների արտահանման արգելք սահմանելուց հետո, անկախ իրանական միջուկային համաձայնագրի վերականգնումից. հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Կլինի Գործողությունների համատեղ համապարփակ պլան, թե ոչ, իրանական նավթի արգելքի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվի։ Մենք ռուսական նավթը չենք փոխարինի իրանական նավթով։ Դա չի դիտարկվի», - ասել է Փրայսը։

Նա հավելել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը պետք է հավասարապես շահագրգռված լինեն, որ Թեհրանը մշտապես զրկված լինի միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից։