Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ, կարող էր սաստել Սիմոնյան Ալենին. Արմեն Աշոտյան

Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ, կարող էր սաստել Սիմոնյան Ալենին. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

-Ի՞նչ կարծիքի եք Նազենի Հովհաննիսյանի շուրջ ծավալված բուռն հանրային քննարկումների մասին, որոնց միացավ նաև Աննա Հակոբյանը։

Պատասխան. – Ցանկացած ոլորտի հանրային գործիչներն էլ պատրաստ են և անցնում հասարակական բուռն քննարկումների, հիվանդագին սևեռումների և ատելության ցեխաջրերի միջով։ Նազենին, որպես ժամանակին ամենապոպուլյար ֆեյսբուքահայաստանցին և առ այսօր մեծ լսարան և հեղինակություն ունեցող գործիչ, հաստատ դրանից զարմագած չէ։ Մանավանդ, որ ի տարբերություն հայկական «բոհեմի», շոու-բիզնեսի, զանազան ժանրերի բազում «աստղերի»՝ ապացուցել և ապացուցում է, որ սրտացավ է, հայրենասեր և խիզախ։

Իսկ այս քննարկումներին  Հակոբյան Աննայի «խառնվելուց» մի հետևություն պիտի անել. ամոթ մեզ, որ մեր դատարկ և անմակարդակ քննարկումներով նման «արբիտրաժի» համար հող էինք ստեղծել։ Պաշտպանե՛ք, հարգե՛ք, հասկացե՛ք իրար, որ կողքից խրատողները թամաշա չանեն։

Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ և կանանց դիսկրիմինացիայի հարցերով զբաղվել, կարող էր ճաշերին իր կողքը նստած ՄԻՊ-ին հորդորեր իր գործով զբաղվել, Սիմոնյան Ալենին սաստեր, որ ընդդիմադիր կին պատգամավորների հետ իրեն չափերի մեջ պահեր, կանխեր իր նախկին գործընկեր կին լրագրողների նկատմամբ տարաբնույթ ախռաննիկների և բերետավորների բռնությունները, զոհվածների մայրերի նկատմամբ չբեմադրված հարգանք և երախտագիտություն դրսևորեր։

Իսկ Նազենիին ամուր գրկում եմ և շնորհակալ եմ, այդ թվում՝ իմ շինծու գործով արտահայտված դիրքորոշման համար։