Բքի պատճառով փակ է Ջերմուկ-Սիսիան խաչմերուկի հատվածը

Բքի պատճառով փակ է Ջերմուկ-Սիսիան խաչմերուկի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

«Հունվարի 14-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»: