«Փորձում եմ ազնիվ լինել»․ «Փորձո՞ւմ»․ Տոնոյանն ու Քոչարյանը՝ ազնվության ջատագով
Մարտունակության, էֆեկտիվության տեսանկյունից մեծ թերություն ենք ունեցել։ Ազնիվ պատասխանում եմ։ 44 օրը երևի միայն անհրաժեշտ կլիներ ներդաշնակումը իրականացնելու համար։ Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Մենք, իհարկե, ունեցել ենք հիանալի զորահավաքային ռեսուրսի զորակոչված անձնակազմ և հիանալի վիճակում տեխնիկական միջոցներ, բայց դա չի նշանակում, որ քանակն այնքան էր, որ կարող էր որակ տալ կամ բեկում մտցնել ռազմական գործողությունների ժամանակ»,-ասաց Տոնոյանը։
Նախագահող Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս հանձնաժողովում բոլորը պետք է ասեն այն, ինչ գիտեն։
«Ես փորձում ազնիվ լինել»,-ասաց Տոնոյանը։
«Փորձո՞ւմ»,-արձագանքեց Քոչարյանը։
«Չգիտեմ»,-պատասխանեց նախկին նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում