Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է ամերիկյանին նմանվող, օտարերկրյա գործակալների մասին օրենք

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ամերիկյանին նմանվող, օտարերկրյա գործակալների մասին օրենք։
Վրաստանի իշխանությունները նախկինում ընդունել էին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է նաև որպես «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք: Եվրամիությունը քննադատել է օրենքը և Թբիլիսիից պահանջել չեղարկել այն՝ սպառնալով կասեցնել ԵՄ անդամակցության գործընթացը։
Ավելի ուշ Վրաստանի իշխող կառավարությունը հայտարարե, էր, որ նախաձեռնում է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը հանդիսանում է ԱՄՆ գործող FARA օրենքի անալոգը, որպեսզի կանխի Օտարերկրյա ազդեցության թափանցիկության ակտի հետ կապված որևէ շահարկում: