Երևանում բնակիչն արջեր է պահել (տեսանյութ)

Երևանում բնակիչն արջեր է պահել (տեսանյութ)

Օրեր առաջ, անձրևի տակ և մեծ դիմադրության պայմաններում, իրականացվեց արջերի փրկության բարդ գործողությունը։ 

Կենդանիների տերը փակվել էր տանը, հրաժարվում էր բացել դուռը և հերքում էր, որ արջերը պահվում էին անբարենպաստ պայմաններում։

FPWC-ի թիմը, միջազգային գործընկերները (IAR), ՇՄՆ և դատախազության ներկայացուցիչները, ոստիկաններն ու փրկարարները ժամեր շարունակ հսկողություն էին իրականացնում Սվաճյան փողոցում՝ սպասելով գործողությունը սկսելու հնարավորությանը։

Այս օպերացիան տարիներ շարունակ տևած ջանքերի ու պայքարի վերջնարդյունքն էր, որի նպատակն էր ազատել գերության մեջ պահվող արջերին և վերացնել բնակելի տարածքում ստեղծված վտանգը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Տեսանյութն այստեղ