Սլովակիա են ժամանել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները՝ Patriot ՀՕՊ համակարգի տեղակայման համար

Սլովակիա են ժամանել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները՝ Patriot ՀՕՊ համակարգի տեղակայման համար

Սլովակիա են ժամանել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայելու համար, կիրակի օրը հայտնել է ТА3 հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Յարոսլավ Նադին:

«Սլովակիա են սկսել ժամանել ստորաբաժանումները, որոնք զբաղվելու են Patriot ՀՕՊ համակարգի տեղակայմամբ, այդ գործընթացը կշարունակվի գալիք օրերին։ Այդ համալիրը ժամանակավորապես կտեղադրվի հանրապետության կենտրոնական մասում գտնվող «Слиач» ավիաբազայում», - հայտնել է Նադը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի եւ Նիդեռլանդների մասնագետներին համալիրի տեղակայման հարցում աջակցության համար։

Ընդ որում նա ընդգծել է, որ նոր համակարգը չի հանդիսանում հանրապետության ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ գտնվող Ս-300 համալիրի փոխարինում: