ԵՄ առաքելության փոխղեկավարը Կանադայի պատվիրակությանն է ներկայացրել անվտանգության զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պատիվ է ունեցել հյուրընկալելու Կանադայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլի և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները միացել են Ջերմուկում դիտորդներին։
ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության զարգացումները և քննարկել Կանադայի առաքելությունում ապագա ներդրումը։