Եթե հարկ լինի, Պն-ն կիրականացնի գործողություն․ Նարեկ Գրիգորյանը՝ թշանմուն հետ շպրտելու մասին

Այդ հարցի պատասխանը կտա ՊՆ-ն. եթե հարկ լինի, կիրականցնեն գործողություն, այս պահին այդ մասով մեկնաբանություն չեմ անի։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին` արդյոք անհրաժեշտություն չի տեսնում, որ թշնամին հետ շպրտվի Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային այն հատվածներից, որտեղ ներխուժել է և ամրացել։

«Ես, որպես ԱԺ պատգամավոր, և թե որպես զինվոր, կարող եմ ասել, որ ցանկացած պահի, եթե հարկ լինի, ես էլի իմ ջոկատով գնալու եմ, բայց պաշտպանության նախարարն ասաց, որ պետք չէ անվտանգային խնդիրների մասին մշտապես խոսել, մանիպուլացնել , ես էլ փորձեմ զերծ մնալ մեկնաբանություններից, դա սահմանային խնդիր է, ես տեսել եմ այդ ամեն ինչը և չեմ ցանկանա ինչ-որ բան ասել, որը կվնասի թե՛ ՀՀ-ին, և թե՛ հայ զինվորին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան