Պետք է հրապարակվի, թե սահմանազատան և սահմանագծման հանձնաժողովն ի՞նչ սկզբունքներով է աշխատելու, կազմի հացը չէ, որ առաջնային է․ Արման Թաթոյան

Պետք է հրապարակվի, թե սահմանազատան և սահմանագծման հանձնաժողովն ի՞նչ սկզբունքներով է աշխատելու, կազմի հացը չէ, որ առաջնային է․ Արման Թաթոյան

«Պետք է հրապարակվեն այն բոլոր միջազգային սկզբունքները, որոնցով գործելու է սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովը, հակառակ պարագայում, լուրջ խնդիրներ են առաջանալու»։

Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ գոյություն ունեն ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի չափանիշներ, որոնք հստակ պահանջներ են առաջադրում, թե ինչպես պետք է լինի այս գործընթացը։ Պետք է հաշվի առնեն մարդու իրավունքները։

«Այս հարցերը վերաբերում են իմ, ձեր, մյուսի անվտանգությանը, բոլորի իրավունքներին` առանձնապես սահմանային բնակիչների։ Հիմա այդ մարդիկ չիմանա՞ն՝ իրենց վերաբերող հարցերը ինչպես են քննարկվում ու լուծվում։ Այս պարագայում չենք կարող ասել` արդյոք այդ սկզբունքները դրվա՞ծ են»,-ասաց Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ առավել առաջնային է քննարկել ոչ թե հանձնաժողովի կազմի, այլ այս գործընթացում մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման հարցն է։ Ըստ նրա՝ մինչև ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈւ-ն չհեռանա, չպետք է խոսել սահմանագծման և սահմանազատման գործընացից։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացն այլ հարցերից բացի պահանջում է նաև փոխադարձ վստահություն կողմերի միջև, որովհետև այդտեղ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում։ Ադրբեջանական իշխանությունները նախագահից սկսած դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընաթցի հետ կապված, առհասարակ Հայաստանի հետ խաղաղության մասին խոսում են միայն պատերազմի, ոչնչացնելու սպառնալիքով և վերջ։ Դրանից բացի ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք տարբեր ուղղություններով, անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը, կոպտորեն խախտել են մարդկանց իրավունքները, պատերազմական հանցանքներ են գործել ցեղասպանության քաղաքականութան շրջանակում և այս պայմաններում փորձում են խոսել դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթացների առկայության մասին։ Օրինակ, հարց է առաջանում` այս գործընաթցի արդյունքում մեր այն հայրենակիցները, որոնք զրկվել են տներից, վարելահողերը, խոտահարքերը մշակելու իրավունքից, արոտավայրերից, մեր այդ հայրենակիցները կարողանալու՞ են հետ ստանալ իրենց ողջ ունեցվածքը, օգտվել այդ տարածքներից»,-ասաց նա։

Արման Թաթոյանը հիշեցրեց` Սյունիքում ունենք տներ, որոնք մարդկանց պատկանում են Խորհրդային միության ժամանակահատավածներից, բայց հիմա զավթված են, ունենք հողատարածքներ, որոնք մարդիկ վարձակալել են օրինական հիմքունքներով իրենց համայնքային մարմիններից։ Կարողանալու՞ են մարդիկ օգտվել դրանից, ազատ տեղաշարժը վերականգնվելու՞ է, թե ոչ։

«Բազմաթիվ օրինակներ կան։ Օրինակ, մենք ունենք գործարար կազմակերպություն, որը ՀՀ կառավարության 2008թ-ի որոշմամբ Սոթքում ստացել է հողատարածք, որտեղ ներդրումներ է արել, այդ կազմակերպության պնդմամբ 5 մլն դոլարից ավելի, հարց, այդ կազմակերպությունը ստանալու՞ է իր հատուցումը թե ոչ, այդ կազմակերպության հետ ի՞նչ է լինելու։ Այդ հատվածից է նաև, որ ադրբեջանական ԶՈւ-ն գնդակոծում է մեր գյուղերը։ Սյունիքի մարզի Որոտան համայնքում հայտնի տունը որ կա, որտեղ ադրբեջանական զինծառայողներ են և այդ հատվածը փակել են իրենց, այսպես կոչված, մաքսային ու սահմանային հսկողության կետերով, հիմա այդտեղ տեսախցիկներով վերահսկում են նաև մարդկանց տեղաշարժը գյուղերում, հանելու՞ են, գնալու՞ են այդտեղից, ի՞նչ է լինելու»,-ասաց նա։

Արման Թաթոյանը նաև ասաց, որ այս հարցերին չպետք է մոտենալ տեխնիկական նկատառումներով, իսկ «անկլավների» հարց առահասարկ չպետք է քննարկվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան