Ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը․ Կոպիրկին

Ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը․ Կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրենների հետ։ Տեղեկանում ենք Երևանում «Ռուսական տան» մամուլի ծառայությունից։ 

Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը։ Արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։