Ընդդիմադիր նոր պատգամավորները երդվեցին

Ընդդիմադիր նոր պատգամավորները երդվեցին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ երդվեցին երեք նոր պատգամավորները։ Նրանք են՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը։

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենքի բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել հայրենքի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ-ի Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- ասվում է պատգամավորի երդման տեքստում։

Մանրամասները՝ տեսանյութում: