Թրամփը հրամայել է մաքսատուրքերի շուրջ բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ

Թրամփը հրամայել է մաքսատուրքերի շուրջ բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է անհապաղ սկսել մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններ Հարավային Կորեայի հետ։ Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դեոկ Սուն։

Վարչապետը ապրիլի 14-ին հանդիպել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների և պետական ​​պաշտոնյաների հետ, գրել են ԶԼՄ-ները։

Հան Դեոկ Սուն ասել է, որ հարավկորեական կողմը ուշադիր հետևել է ԱՄՆ-ում տիրող իրավիճակին և Վաշինգտոնին է փոխանցել իր դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ, և որ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ գոհ է»:

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն առաջիկա օրերին տեսահղումով խորհրդակցություններ կանցկացնեն Ալյասկայի հեղուկ բնական գազի նախագծի վերաբերյալ։