ՌԴ զինվորականներն ու սահմանապահները կասեցրել են Բրյանսկի շրջան մտնելու զինված խմբի փորձը. հակառակորդի վրա կրակ է բացվել

ՌԴ զինվորականներն ու սահմանապահները կասեցրել են Բրյանսկի շրջան մտնելու զինված խմբի փորձը. հակառակորդի վրա կրակ է բացվել

Բրյանսկի շրջանի Կլիմովսկի տարածքում զինված խմբի կողմից պետական ​​սահմանը հատելու փորձը կասեցվել է, հակառակորդը խոցվել է։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Բոգոմազը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը կայուն է և գտնվում է մարզային օպերատիվ շտաբի ուժերի վերահսկողության տակ։