Հայաստանում անցկացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոն

Հայաստանում անցկացվելու է ճապոնական ֆիլմերի փառատոն

Հայաստանում անցկացվելու է Ճապոնական ֆիլմերի 16-րդ փառատոնը, որը տեղի կունենա ս․թ․-ի փետրվարի 22-ից մարտի 4-ը, տեղեկացրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։

Այս տարի ճապոնական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում։ Ֆիլմերը ցուցադրվելու են ճապոներենով՝ անգլերեն և հայերեն, կամ ռուսերեն ենթագրերով։  Մուտքն ազատ է։
 
Ցուցադրման ժամանակացույց՝
 
Երևան
Մոսկվա կինոթատրոն,Կապույտ դահլիճ (ք. Երևան, Աբովյան 18)

Փետրվարի 22, 2023

18:30 Բացման խոսք
18։45 «Սամուրայ կատուն» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)
 
Մարտի 4, 2023

14:00 «Փոփ ին քյու» (Ռուսերեն ենթագրեր)
18։30 «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում»  (Հայերեն և անգլերեն ենթագրեր)
       
Էջմիածին

Քաղաքապետարանի կինոսրահ (ք. Էջմիածին, Մ. Մաշտոց 0)
 
Փետրվարի 24, 2023
15։00 «Սամուրայ կատուն» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)
 
Արմավիր

Մշակույթի տուն (ք․ Արմավիր, Ջիվանի 23)
 
Փետրվարի 28, 2023
16։00 «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)
 
Գյումրի

«Հոկտեմբեր» կինոթատրոն (ք․ Գյումրի, Աբովյան 143)
 
Մարտի 2, 2023
18:30 «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» (Հայերեն և անգլերեն ենթագրեր)