Մեսսին ճանաչվեց «ԱԱ-2022»-ի լավագույն ֆուտբոլիստ՝ խփած գնդակների թվով գերազանցելով անգամ Պելեին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Նա ԱԱ-ում իր խփած գնդակների թվով գերազանցեց նույնիսկ Պելեին։
35-ամյա հարձակվողը, ով իր թիմին հասցրեց աշխարհի չեմպիոնի կոչմանը, արժանացել է ԱԱ-2022-ի «Ոսկե գնդակին»։
Մրցաշարում Մեսսին դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացին խմբային փուլում երկու գոլ է խփել Սաուդյան Արաբիայի (1:2) և Մեքսիկայի (2:0) դեմ խաղում: Փլեյ-օֆֆի փուլում Լիոնելը գոլի հեղինակ է դարձել Ավստրալիայի (2:1), Նիդերլանդների (2:2, 11 մետրանոցներով՝ 4:3), Խորվաթիայի (3:0) և Ֆրանսիայի դեմ խաղում: Հարձակվողը 11-մետրանոցից չորս գնդակ է խփել։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 2–րդ ֆուտբոլիստն է, որը ԱԱ եզրափակչում դառնում է հետթրիքի հեղինակ։