Ձեր հարցերը ոչ կոռեկտ են, ցտեսություն, լավ եղեք․ Վաղարշակ Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը ոչ կոռեկտ հարց է համարում Ալիեւի երեկվա հայտարարությունները մեկնաբանելը։ 

Ադրբեջանի նախագահն ասել էր, որ ժամանակն է, որ Երեւանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։ Ալիեւը նաեւ նշել է, որ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները․ 

«Ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը և անկլավները»։

MediaHub-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի այն հայտարարությունը, որ Փաշինյանը ճանաչել է անկլավները Ադրբեջանի մաս՝ Հակոբյանն ասաց․

«Ձեր հարցերի հասցեատերը ես չեմ, սպասեք պաշտոնական հայտարարություններին։ Ձեր հարցերը ոչ կոռեկտ են, ցտեսություն, լավ եղեք»։

Մանրամասն՝ տեսանյութում