Բացահայտվել են կանանց համար սամիթի անսպասելի օգուտները

Սամիթը բավականին տարածված խոտաբույս է. այս բույսը հիանալի հավելում է տարբեր ուտեստների, այդ թվում՝ աղցանների համար, ինչպես նաև օգտագործվում է բանջարեղենի թթու պատրաստման համար։ Այնուամենայնիվ, սամիթը շատ օգտակար է առողջության համար, հատկապես՝ կանանց։
Health հրատարակությունը խոսել է այս բույսի բոլոր դրական հատկությունների մասին։ Սամիթը ֆլավոնոիդների լավ աղբյուր է։ Բացի այդ, այն ունի հակաբորբոքային և հակավիրուսային հատկություններ՝ աջակցելով իմունիտետին և ուղեղի առողջությանը:
Եթե դուք պարբերաբար սամիթ օգտագործեք, կնվազեցնեք «վատ» խոլեստերինի մակարդակը, որը անոթների ներսում կարող է կուտակում առաջացնել խցանելով դրանք, ասվում է հրապարակման մեջ։ Սամիթը խորհուրդ է տրվում նաև շաքարախտով հիվանդներին։ Բանն այն է, որ այս բույսը կարող է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Սա ապացուցվել է հետազոտության արդյունքում, որին մասնակցել է այս հիվանդությամբ ավելի քան 40 հիվանդ: Բացի այդ, սամիթը կարող է նվազեցնել ցավը ծննդաբերության ժամանակ։ Գիտնականները պարզել են, որ այս բույսի սերմերը նույնպես արդյունավետ միջոց են ծննդաբերության ժամանակ անհանգստությունը նվազեցնելու համար։