Ավտոբուսի դանակաhարված վարորդը վնաuվածք է ստացել ուսի շրջանում

Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Տիգրան մեծի պողոտայում երկու վարորդների միջև, որոնցից մեկը թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդն է եղել։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը MediaHub-ին հայտնեց, որ թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
ՆԳՆ-ից հաստատեցին, որ միջադեպով ահազանգ ունեն և հայտնեցին, որ նախնական տեղեկությամբ՝ վեճ է տեղի ունեցել երկու վարորդների միջև, որի ժամանակ վարորդներից մեկը սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է մյուս վարորդի (ավտոբուսի վարորդի) ուսին։ Վերջինս ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց։
Հանգամանքները պարզվում են։
Վահե Մակարյան