Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Անցած օրերին արտգործնախարարի եւս մեկ հավակնորդի անուն ավելացավ ցանկում՝ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով օրերս Հայաստանում ՌԴ դեսպանի հետ լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով, որ իր՝ սորոսական շրջանակներին հարելու լուրերը չափազանցված են, ինքը ռուսական իսթեբլիշմենտի հետ խնդիրներ չունի, եւ առաջվա արգելքներն իր հանդեպ չեն գործում։
«Հրապարակ» թերթը գրում է․
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը շուտով հեռանալու է տնօրենի պաշտոնից։ Երեկ նա մեր լրագրողին ասել է․ «Դեկտեմբերի 1-ից հրաժարականի դիմում եմ ներկայացնելու եւ այլեւս չեմ զբաղեցնելու տնօրենի պաշտոնը: Օրենքը դա է պահանջում»: Իսկ ինչո՞ւ օրենքը թույլ չի տալիս Ձեզ պաշտոնավարել։ «Տարիքի պատճառով, եւ հետո՝ ես չեմ ցանկանում»:
«Հրապարակ» թերթը գրում է․
Ըստ դատական համակարգից ստացված տեղեկությունների՝ աղմկահարույց որոշումներ կայացրած դատավորին սկզբում կնշանակեն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ապա, երբ աղմուկը հանդարտված լինի, եւ հանրությունը, հատկապես՝ սորոսական թեւը, հաշտված լինի այս նշանակման հետ, նրան կնշանակեն Հակակոռուպցիոն դատարանի նախագահ։ Իսկ մինչ այդ Մարտիրոսյանը դեռ մոտ երկու ամիս պետք է Արդարադատության ակադեմիայում դասընթացների հաճախի, քննություն հանձնի, եւ ԲԴԽ-ում քվեարկությամբ պետք է հաստատվի նրա թեկնածությունը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Մեկնարկը տրվել է՝ ազատել են համայնքի սոցիալական, աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ներսիսյանին, ով գտնվում է ֆիզարձակուրդում, եւ նրա փոխարեն նշանակել փոխմարզպետի հորեղբորորդուն՝ Արթուր Փարվանյանին, ով, ի դեպ, ապարանցի է, նպատակ ունեն ինչ-որ ժամանակ հետո էլ վերջինիս նշանակել պետի պաշտոնում։ Համայնքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ գրեթե բոլոր աշխատակիցներին փոխելու ուղղությամբ զույգն ինտենսիվ աշխատում է։
«Փաստ» օրաթերթը գրում է․
Ռուբեն Վարդանյանի նման մարդու՝ պետնախարար նշանակվելը պատահական չէ. ամենահարուստ հայերից մեկը չէր կարող հենց այնպես հայտնվել Ստեփանակերտում ու նշանակվել այդ պաշտոնին: Համապատասխան կենտրոններից նա «դաբրո» ունի, ու Ալիևի այդ նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ վերջինս այդ կենտրոնների հետ ոչ բարիդրացիական և ոչ լավ հարաբերություններ ունի: Պետնախարար նշանակվելու փաստը Ադրբեջանի համար անընդունելի է նաև այն առումով, որ Ռուբեն Վարդանյանը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կապիտուլյանտ չէ, որի մասին ինչ ուզեն, կասեն։
«Փաստ» օրաթերթը գրում է․
«Փաստ» թերթի տեղեկություններով, նա բավականին ծանր կացության մեջ է այս օրերին, ինչպես ասում են՝ հայտնվել է ոչ թե երկու, այլ մի քանի քարի արանքում. մի կողմից՝ Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը ժամանակին «նստեցրել» է իր «զինակից» ընկերներին, մյուս կողմից՝ առկա է հանրային ճնշում, բայց և վերջապես կա Նիկոլ Փաշինյանի գործոնը, որն ամեն կերպ ցանկանում է Մարտիրոսյանին տեսնել Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պատմուճանով: Սա առավել արտառոց է, քանի որ ժամանակին նույն Փաշինյանն էր ասում, թե «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:
«Փաստ» օրաթերթը գրում է․
Օրերս տեղեկություններ էին շրջանառվում, թե Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշանակվելու է Արցախի Հանրապետության արտգործնախարար: Պաշտոնական ո՛չ հերքում, ո՛չ հաստատում չեղավ:
Սակայն, «Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Օսկանյանը չի նշանակվելու այդ պաշտոնում:
«Փաստ» օրաթերթը գրում է․
Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա ԱԺ-ի՝ այս տարվա վերջին քառօրյան։ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, դրանով, սակայն, նստաշրջանի աշխատանքները չեն ավարտվի, քանի որ իշխանությունները նախատեսում են, բացի հերթական քառօրյան, ևս երկու, որոշ տեղեկություններով՝ անգամ երեք արտահերթ նիստ գումարել։
Մեր տեղեկություններով, արտահերթերի նման առատությունը պայմանավորված է նրանով, որ մինչև հունվարյան արձակուրդները կառավարության կողմից խորհրդարան ուղարկված և «անհետաձգելի» համարվող մի շարք նախագծեր արդեն սկսել են քննարկվել հանձնաժողովներում, և այս կերպ իշխանությունները նպատակ ունեն դրանք քննարկել ու դակել «ոտքի վրա», արագացված տեմպերով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան. այս մասին տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ դատախազության իրազեկ աղբյուրները։ Առաջին պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից կլինի ղեկավար Սեյրան Օհանյանը, ում կալանքի հարցով դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան:
Քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել նախ զրկել անձեռնմխելիությունից, ապա նաեւ կալանավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Առիթը քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով նրա արած հայտարարություններն են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել:
Բանն այն է, որ խորհրդարանականներն առաջիկայում Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամներ պետք է ընտրեն, ու, մեր տեղեկություններով, ՔՊ-ականները երեկ վերոնշյալ կառույցների անդամ դառնալ ցանկացող թեկնածուների հետ են հանդիպել, քննարկում ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ Կենտրոնական բանկի անդամ դառնալ են ցանկանում Նարեկ Ղազարյանն ու Արմեն Նուրբեկյանը: Նրանք երեկ հանդիպել են իշխող մեծամասնության հետ, քննարկում ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում մոտ 5000 ուսուցիչներ ստանում են 75 հազար դրամից պակաս աշխատավարձ։
ՊԵԿ-ի խնդրանքով մի քանի լրացուցիչ հարցումներ ուղարկելուց հետո, ի վերջո, ստացել են ավելի քան 40 դասակարգիչների (մասնագիտացումների) քանակական տվյալներ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դասակարգչի տակ գրված քանակի աշխատողներ ամսական ստանում են 75,000 դրամից պակաս աշխատավարձ։
Եվ այսպես, ըստ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած, կրթության ոլորտում աշխատող մոտ 5000 մարդ ստանում է մինչեւ 75,000 դրամ աշխատավարձ։