Նախնական տվյալներով՝ Թուրքիայում 8 հայ զոհ կա

Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով՝ 8 հայ զոհ կա։
Այս մասին ասյօր MediaHub-ին հայտնեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարական թիմն արդեն անցել է գործի։ Ըստ նախնական տվյալների հայ փրկարարները՝ Ադըյամանի շրջանում են։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ այն դարձնելով ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։
Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։
Նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքիայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ տուժած 10 նահանգներում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարվել։
Էրդողանն այսօր հայտարարեց, որ այս պահի դրությամբ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը 8574 է, ավելի քան 49 100 մարդ վիրավորվել է:
Լիաննա Թորոսյան