Ընդդիմությունը դեռ ՍԴ չի դիմել. Վահագն Հովակիմյանն էլ արդեն պաշտոնավարում է

Ընդդիմությունը դեռ ՍԴ չի դիմել. Վահագն Հովակիմյանն էլ արդեն պաշտոնավարում է

Նախկին պատգամավոր, արդեն ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մոտ մեկ շաբաթ է՝ աշխատանքի է անցել։
Ինքն իր օգտին քվեարկեց, ընտրվեց՝ առաջացնելով հակասահմանադրական իրավիճակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ նախագահն ու հանձնաժողովի անդամներն ընտրվեցին 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, որից հետո «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունը, քանի որ Վահագն Հովակիմյանը ինքն իր օգտին քվեարկել է։

Թե ինչ փուլում է վիճարկման գործընթացը՝ MediaHub.am-ը փորձեց ճշտել անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանից. «Դիմում է գրվում, դա մի օրվա գործ չէ»,- եղավ պատասխանը։

Հարցին, թե այս պահին մոտավոր ժամկետ նշել չե՞ն կարող, Թովմասյանը պատասխանեց՝ ոչ , իրավաբաններն աշխատում են։

Նշենք նաև, որ եթե խորհրդարանում ինքն իր օգտին չքվեարկեր, այդ պահին ստեղծված իրավիճակի դասավորվածությամբ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահ չէր ընտրվի:

Լիաննա Թորոսյան