Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ Եգիպտոս (տեսանյութ, լուսանկար)

Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել,  մաhացել է առնվազն 6 մարդ․ Եգիպտոս (տեսանյութ, լուսանկար)

Եգիպտոսի ափերի մոտ զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել։

Սուզանավի մեջ եղել է 44 մարդ։ Միջադեպի հետևանքով մահացել է առնվազն 6 մարդ, ևս 9 մարդ վիրավոր է։ Մահացածներից առնվազն չորսը Ռուսաստանի քաղաքացիներ են։

«Սինբադ» բատիսկաֆը լքել է Հուրգադայի նավահանգիստը՝ զբոսաշրջիկներին ցույց տալու Կարմիր ծովի կորալային խութերը։

Հուրգադայում տեղի ունեցած ողբերգության պատճառը, նախապես, բատիսկաֆի բախումն է եղել խութին։ Դրանից հետո նավի վրա ճնշման անկում է եղել։

Զբոսանավում, բացի անձնակազմի անդամներից, եղել է 45 զբոսաշրջիկ, այդ թվում՝ անչափահասներ։ Նրանք բոլորը ՌԴ քաղաքացիներ են, «Biblio Globus» ընկերության զբոսաշրջիկներ, հայտնել է Հուրգադայում ՌԴ հյուպատոսությունը։

Կադրերն այստեղ