Ո՞ ր հագուստը կլինի նորաձև 2023 թվականի գարնան համար

Ո՞ ր հագուստը կլինի նորաձև 2023 թվականի գարնան համար

Ռուս ոճաբան Եվգենյա Գուդոշինան անվանել է 2023 թվականի գարնան նորաձեւ հագուստը։ Այս մասին նա խոսել է Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքի եթերում։ Մասնագետի խոսքով, թրենդային կլինեն բաճկոնները, ջինսե հանդերձանքները և երկարաճիտ կոշիկները։ Բացի այդ, հատկապես ակտուալ կլինեն ցածր գոտկատեղով ջինսերն ու բեյսբոլի գլխարկները, որոնք կարելի է համադրել թե՛ տաբատի, թե՛ կիսաշրջազգեստի հետ, նշել է փորձագետը։

Միաժամանակ նա ցանկում ավելացրել է մինիմալիստական ​​շարֆեր, զգեստապահարանում դեղին գույնի իրեր և միջին երկարության վերնազգեստ։

«Նորաձևությունն ու ոճը պետք է հարմարավետ լինեն, այդ դեպքում դուք կարող եք ուրախությամբ ցուցադրել այս ոճը աշխարհին»,- եզրափակել է ոճաբանը: