ԵՄ դեսպանները համաձայնության են եկել ռազմականացման մասին 150 միլիարդ եվրոյի հիմնադրամի շուրջ

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ ռազմականացման 150 միլիարդ եվրոյի հիմնադրամի շուրջ, գրել է «Reuters»-ը։
Առաջարկը պետք է հաստատվի ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից, ինչը կարող է տեղի ունենալ մայիսի 20-ին նախատեսված նրանց հանդիպման ժամանակ։