Խոշոր վթար, 3 վիրավnրներից 2-ը ՊՆ N զորամասի ծառայողներ են․ Shamshyan

Խոշոր վթար, 3 վիրավnրներից 2-ը ՊՆ N զորամասի ծառայողներ են․ Shamshyan

Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են «Opel Combo» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
 
Օպերաիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանաատար Լևոն Բադալայնի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel Combo»-ն, ով դեպի Նոր Հաճն ընթանալիս դուրս է եկել հանիդպակաց երթևեկելի գոտի և բախվել «Opel Astra»-ին: