Թրամփը հորդորել է հետաքննել նախկին փոխնախագահ Հարրիսի քարոզարշավի ժամանակ հայտնիների վրա ծախսերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է հետաքննել նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու եղած Կամալա Հարրիսի քարոզարշավի ժամանակ հայտնիների վրա ծախսերը։
Թրամփը դրանք անվանել է անօրինական։
«Որքա՞ն վճարեց Կամալա Հարիսը Բրյուս Սպրինգսթինին նախագահական քարոզարշավի ընթացքում նրա վատ ելույթի համար։ Ինչո՞ւ նա ընդունեց այս գումարը, եթե նա նրա այդպիսի երկրպագուն է։
Մի՞թե սա խոշոր և անօրինական քարոզարշավի նվիրատվություն չէ։
Իսկ Բեյոնսեի մասին ի՞նչ կասեք։ Իսկ որքա՞ն գնացել Օփրային և Բոնոյին»,- Թրամփը գրել է Truth Social-ում։